Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երբ մոտ մեկ տարի առաջ սկսեցինք մտածել այս ծառայության մասին, ոմանք ասում էին, որ չենք կարողանա այն ստեղծել, մյուսները պնդում էին, որ այն մեր երկրին պետք չէ, իսկ քչերն էլ փորձում էին հնարավորն ու անհնարը անել՝ այն խափանելու համար։ Մենք հավատում էինք, որ կհաջողենք և մոտ 7 ամիս հսկայական ջանքեր գործադրեցինք դրա համար։

Այսօր արդեն ունենք մոտ 40 հաջողված թռիչք՝ տեղափոխելով մեր քաղաքացիներին երկրի տարբեր ծայրերից, ինչպես նաև հարևան երկրից դեպի Երևան։ Նրանց թվում են եղել տարատեսակ ծանր պացիենտներ՝ երեխաներ, հղիներ, ծննդկաններ, վիրավոր զինծառայողներ, բարդ վնասվածքներով մարդիկ և այդպես շարունակ։

Առողջություն այսօրվա տուժած երեխային, բժիշկներն ամեն ինչ անում նրա կյանքը փրկելու համար»։