Հայ կինոյի վերածնունդ հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարվել․

«ՀԽՍՀ-ում նկարահանված (Մհեր Մկրտչյանի և Գալյա Նովենցի դերակատարմամբ) «Մեր մանկության տանգոն» տրագիկոմեդիայում հայտնի պատշգամբի ու շինության ճակատագիրը դեռևս մնում է օդում առկախված։

Ինքնափլուզվող շենքը հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն զբոսաշրջիկների, այլև մեզ` հայերիս մոտ։ 2017թ-ից ի վեր տեղական իշխանությունները սպասում են ռուսական կողմի պատասխանին, որպեսզի որոշեն շենքի ճակատագիրը։ Իսկ էդ ընթացքում օրերից մի օր շենքն ամբողջովին կփլուզվի, և կվերանան ոչ միայն շենքի մնացորդները, այլև կջնջվեն պատմության հետքերը և լեգենդար ֆիլմի մասին տեղային հիշողությունները։ Կամ տեղական իշխանությունները կոմպետենտ չեն բանակցություններ վարելու «ցարական Ռուսաստանի» ներկայիս հետնորդների հետ, որպեսզի շենքն ամբողջովին պատկանի հայերին ու մշակույթի ոլորտի պատասխանատու ենթագերատեսչությունը ստանձնի հետագա հոգածության ու պատմական հուշարձանի պահպանման խնդիրների լուծումը, կամ միտում եմ տեսնում, որ շենքը ոչ ոքի պետք չէ ու ցանկություն էլ չկա զբաղվել դրա հարցերով։

Հարցում-նամակով կդիմեմ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն` պարզելու այս պահին ընթացող գործընթացների վերաբերյալ որևիցե տեղաշարժ կա, թե ոչ»։

Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը։