«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցն արդեն ունի նոր վարիչ՝ Սպարտակ Սաֆրազյան։ Այս մասին գրում է Panorama.am-ը։

Նշվում է, որ այս տարի «Զորաց քարերում» դեռ պեղումներ չեն եղել, պետք է նախարարության կողմից հաստատվի։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանը հայտնել է․

«Ընթացակարգ է, արշավախումբը դիմում է նախարարության, իրենք բաց թերթիկ են տալիս, հաստատում են։ Չեմ կարող ասել, երբ կլինի»։

Ի դեպ, նշենք, որ դեռ ամիսներ առաջ «Save Carahunge - Տեր կանգնենք Քարահունջին» ֆեյսբուքյան էջում օգտատերերը պարբերաբար իրենց դժգոհությունն էին հայտնում Աշոտ Ավագյանից, ներկայացնում, թե ինչեր են կատարվում հուշարձանի տարածքում, մասնավորապես քարեր են ներկվել, կրակ են վառել, ինչն անթույլատրել է։