Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, «Թի-Էս-Ի Դեպի Կայուն Էկոհամակարգեր» ՀԿ-ի տնօրեն Կարեն Աղաբաբյանը հուլիսի 28-ին մի խումբ կամավորների հետ այցելել է Հովտաշեն և անցկացրել արագիլների մաքրման հերթական աշխատանքներ, գրում է «ՊանԱրմենիան»-ը:

Նշվում է, որ ակտիվ աշխատանքներ են ընթանում նաև աղտոտման աղբյուրի բացահայտման նպատակով` մոտ օրերս պատրաստ կլինեն լաբորատոր հետազոտությունների արդյունքները:

«Խնդիրը գտնվում է նախարարության անմիջական հսկողության տակ, իսկ արագիլների մաքրման աշխատանքները պարբերական բնույթ կկրեն», - ասված է հաղորդագրության մեջ: