«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 15-ին ժամը 10։00-18:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Բաղդասարյան, Թամանցիների, Տեր-Առաքելյան, Մուրացանի, Ալավերդյան, Սյունիքի, Վ. Համբարձումյան, Պռոշյան, Գլաձորյան փողոցների և նրբանցքների, Զորավար Վարդան 20-35 համարների, Նորավան թաղամասի և Երևանյան խճուղու ջրամատակարարումը:

ժամը 10:00-20:00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավան 4, 7 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Շահինյան փող. 5-րդ նրբանցքի և 12-րդ պոլիկլինիկայի, Շիրակի մարզի Աշոցք համայնքի՝ Աշոցք և Կարմրավան գյուղերի, ինչպես նաև Զույգաղբյուր գյուղի՝ Կոճոռ թաղամասի՝ ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: