Արխիվ - 15 Օգոստոս 2019

Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման և խաչմերուկի անցանելիության բարձրացման նպատակով 2019 թվականի օգոստոսի 16-ից Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Հաշվի առնելով այն հանգամանքը,…

Մահացել է կոմպոզիտոր և դաշնակահար Արմեն Մերաբովը

Մահացել է կոմպոզիտոր և դաշնակահար Արմեն Մերաբովը

44 տարեկանում մահացել է կոմպոզիտոր, տաղանդավոր դաշնակահար Արմեն Մերաբովը՝ ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը։ Վաղ առավոտից Մերաբովների ընտանիքի ընկերներն ու երկրպագուները ցավակցություններ են հայտնում Արմեն Մերաբովի մահվան կապակցությամբ։ Երաժիշտի մահվան պատճառը հայտնի չէ։ 1998թ-ին…

«Թեղուտի» հանքի պատվարի ուսումնասիրման նպատակով պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ

«Թեղուտի» հանքի պատվարի ուսումնասիրման նպատակով պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ «Թեղուտի» հանքի պատվարի ուսումնասիրման նպատակով պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ. աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերից։ Փորձաքննության ամբողջ ընթացքը գտնվելու է նրանց անմիջական վերահսկողության…

ԱԱԾ-ն կաշառքի դիմաց զինվորական ծառայությունից խուսափելու դեպք է բացահայտել

ԱԱԾ-ն կաշառքի դիմաց զինվորական ծառայությունից խուսափելու դեպք է բացահայտել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կաշառք ստանալու դիմաց մի շարք զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք: Ձեռք բերված նախնական…

Հաշմանդամություն ունեցող անձանց լրացուցիչ 1253 աջակցող սարք կտրամադրվի

Հաշմանդամություն ունեցող անձանց լրացուցիչ 1253 աջակցող սարք կտրամադրվի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխում է իրականացրել իր բյուջեում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար լրացուցիչ աջակցող սարքերի ձեռքբերման նպատակով։ Լրացուցիչ 1253 աջակցող սարք կտրամադրվի: Խոսքը հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների,…

Վարչապետի գլխավոր խորհրդականներն ազատվել են պաշտոնից

Վարչապետի գլխավոր խորհրդականներն ազատվել են պաշտոնից

Արսեն Գասպարյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը՝ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով: Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Արամ Ղարիբյանը վարչապետի գլխավոր…

Փոփոխություններ են կատարվել դեղերի դուրս գրման կարգում

Փոփոխություններ են կատարվել դեղերի դուրս գրման կարգում

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ-ի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած…

Գրիգորի Սահակյանն առաջադրել է իր թեկնածությունը Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին

Գրիգորի Սահակյանն առաջադրել է իր թեկնածությունը Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին

ԼՂՀ ՊԲ հրետանային զորամասերից մեկի նախկին հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ իր թեկնածությունն է առաջադրել սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին. «Սիրելի հայրենակիցներ, Պաշտպանության Բանակի շարքերում, 27 տարի ծառայելուց հետո, որոշում…

«Սասնա Ծռեր»․ Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է

«Սասնա Ծռեր»․ Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է

«Սասնա Ծռեր» համահայկական շարժման ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել. «Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեղափոխությունը ձախողում և նրա արժեքներին ու նպատակներին դավաճանում է նաև սոցիալ-տնտեսական ոլորտում: Ազգադավ և ոճրագործ…

ՔԿ նախագահ. «Լիդիանի» քրհետապնդման հիմքեր չկան, պատրաստ են մեղմման 15 միջոց կիրառել

ՔԿ նախագահ. «Լիդիանի» քրհետապնդման հիմքեր չկան, պատրաստ են մեղմման 15 միջոց կիրառել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական հետապնդման հիմքեր չկան: «Ստացված եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրել, որ 1 տարուց ավելի քննվող քրեական գործով, որը հարուցված է եղել Քրեական…

ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացվում ի պաշտպանություն Ամուլսարի

ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացվում ի պաշտպանություն Ամուլսարի

ՀՀ կառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա է ընթանում ի պաշտպանություն Ամուլսարի։ Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD)…

Վրաստանի ՖՆ ՊԵԿ-ը հորդորում է սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով

Վրաստանի ՖՆ ՊԵԿ-ը հորդորում է սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով

Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ից կմեկնարկեն Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքները։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով…

«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ՝ տանելով հաղթանակ Սաբուրթալոյի նկատմամբ

«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ՝ տանելով հաղթանակ Սաբուրթալոյի նկատմամբ

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Թբիլիսիում՝ պատասխան խաղում տարավ կամային հաղթանակ վրացական «Սաբուրթալոյի» նկատմամբ։ Խաղն ավարտվեց 0։2 հաշվով Հաղթանակի շնորհիվ «Արարատ Արմենիան» դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ, դառնալով…

2016թ-ին կարմիր գծերը սպասարկող ընկերության 713 մլն դրամի պարտքը Երևանի բյուջեից մարելու հարցով քրեական գործ է հարուցվել

2016թ-ին կարմիր գծերը սպասարկող ընկերության 713 մլն դրամի պարտքը Երևանի բյուջեից մարելու հարցով քրեական գործ է հարուցվել

«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթացքում չարաշահումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից Երևան քաղաքի դատախազությունում ստացված տվյալների ուսումնասիրության արդյունքում դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության…

Արմեն Աշոտյանի վարորդը ձերբակալվել է խոշոր չափի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով

Արմեն Աշոտյանի վարորդը ձերբակալվել է խոշոր չափի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով

Հատուկ քննչական ծառայությունը առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալել է կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նախկին վարորդ Արամ Բարսեղյանին։ Այս մասին գրում է «ՊանԱրմենիան-ը։ Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ…

«Համալսարանական հիվանդանոցները 2 նոր, գերժամանակակից սարքավորումներով կհագեցվեն»․ Արմեն Մուրադյան

«Համալսարանական հիվանդանոցները 2 նոր, գերժամանակակից սարքավորումներով կհագեցվեն»․ Արմեն Մուրադյան

Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Համալսարանական հիվանդանոցները 2 նոր, գերժամանակակից սարքավորումներով կհագեցվեն։ Բժիշկ, պրոֆեսոր, բարերար Կարո Դերձակյանից այսօր նամակ ստացա՝ Բժիշկը 2 նորագույն, գերհզոր լազերային սարքավորումներ է նվիրաբերում համալսարանական…

Հայկական բնապահանական ճակատը այսօր շտապ հրավիրում է կառավարության շենքի մոտ՝  Ամուլսարի հարցով

Հայկական բնապահանական ճակատը այսօր շտապ հրավիրում է կառավարության շենքի մոտ՝  Ամուլսարի հարցով

Հայկական բնապահանական ճակատը այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 10։30-ին շտապ հրավիրում է կառավարության շենքի մոտ՝ Ամուլսարի հարցով։ Էլարդ լիբանանյան ընկերությունը ՀՀ Քննչական կոմիտեին է տրամադրել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի (ՇՄԱԳ, ԲՍԱԳ) ուսումնասիրության արդյունքները, որոնք օգոստոսի 14-ի երեկոյան հանրայնացվեցին։…

Այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ

Այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում օգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում օգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ջրանջատումներ են սպասվում Եղեգնաձորում, Աշոցքում և Երևանում

Ջրանջատումներ են սպասվում Եղեգնաձորում, Աշոցքում և Երևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 15-ին ժամը 10։00-18:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Բաղդասարյան, Թամանցիների, Տեր-Առաքելյան, Մուրացանի, Ալավերդյան, Սյունիքի, Վ. Համբարձումյան, Պռոշյան,…

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Նորքի 17փ. 132-169 սեփական տները, Դավիթ Բեկի փողոցի…