Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Թբիլիսիում՝ պատասխան խաղում տարավ կամային հաղթանակ վրացական «Սաբուրթալոյի» նկատմամբ։ Խաղն ավարտվեց 0։2 հաշվով

Հաղթանակի շնորհիվ «Արարատ Արմենիան» դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ, դառնալով լիգայի այդ փուլին հասած առաջին հայկական թիմը։

Հիշեցնենք, որ Երևանում անցկացված առաջին խաղում «Արարատ-Արմենիան» պարտվել էր 1-2 հաշվով։

Հանդիպման ընթացքում գոլերի հեղինակներ դարձան հաշիվը 10-րդ րոպեին բացած Անտոն կոբյալկոն և 11-մետրանոց իրականացրած Պետրոս Ավետիսյանը։

Նշենք, որ Փլեյ-օֆում հայկական թիմը կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ։