Արսեն Գասպարյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը՝ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Արամ Ղարիբյանը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից կազատվի 2019թ-ի սեպտեմբերի 2-ից։

Վարչապետի օգնական Մհեր Սահակյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։