Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Համալսարանական հիվանդանոցները 2 նոր, գերժամանակակից սարքավորումներով կհագեցվեն։

Բժիշկ, պրոֆեսոր, բարերար Կարո Դերձակյանից այսօր նամակ ստացա՝ Բժիշկը 2 նորագույն, գերհզոր լազերային սարքավորումներ է նվիրաբերում համալսարանական հիվանդանոցներին:

Հայտնի Բժիշկ Կարո Դերձակյանը, ով մասնավոր կլինիկա ունի Կալիֆորնիայի Սանտանա քաղաքում, պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել
երիտասարդ բժիշկներին և կլինիկական օրդինատորներին՝ իրենց բժշկական գործունեության կատարելագործման հարցերում:

Բարերար Կարո Դերձակյանն այն հայ Բժիշկներից է, ով մի քանի սերնդի սովորեցրել է բժշկել: Չափազանց աշխատասեր, պահանջկոտ այս մարդը հայրենիքում մնայուն գործ ծավալելու վառ օրինակ է»: