ՀՀ կառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա է ընթանում ի պաշտպանություն Ամուլսարի։

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Չնայած, որ փորձաքննության մի քանի հարյուր էջում նշվում է, որ շահագործման արդյունքում տեղ գտած բացասական ազդեցությունը այդքան էլ վտանգավոր չէ, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ փորձաքննության արդյունքները մինչև վերջ չեն ներկայացվել և հանքի շահագործումը խիստ վտանգավոր է։