44 տարեկանում մահացել է կոմպոզիտոր, տաղանդավոր դաշնակահար Արմեն Մերաբովը՝ ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը։

Վաղ առավոտից Մերաբովների ընտանիքի ընկերներն ու երկրպագուները ցավակցություններ են հայտնում Արմեն Մերաբովի մահվան կապակցությամբ։

Երաժիշտի մահվան պատճառը հայտնի չէ։

1998թ-ին կնոջ` Մարիամ Մերաբովայի հետ ստեղծել է «Միրայֆ» ջազային խումբը, որը բավականին հայտնի խումբ է Ռուսաստանում։ Մարիամի երգերի մեծ մասի հեղինակը Արմեն Մերաբովն է։ Ամուսնու հետ Մարիամը ծանոթացել է քոլեջի առաջին կուրսում և 1998թ-ին Արմենի կողմից հրավիրվել է «Միրայֆ» ջազային խումբ։

Նրանք ունեն 3 երեխա՝ Իրման, Սոնյան և Գեորգին։

Մարիամն իր հարցազրույցներից մեկու ասել է.

««Միայն շնորհիվ իմ ամուսնու ես բացահայտվեցի։ Նա իմ ուսուցիչն է։ Այնպես որ, այն, ինչ այժմ ես ինձնից ներկայացնում եմ՝ որպես կատարող, իմ ամուսնու ձեռքբերումն է։ Եվ ընդհանրապես, եթե չլիներ Արմենը, այս ամենը չէր լինի։ Մենք մտածում և ընկալում ենք գրեթե միանման։ Ես միշտ վստահում եմ նրան»։

Նշենք, որ Մարիամ Մերաբովան «Ռուսաստանի ձայն-3» հեռուստամրցույթի մասնակից է՝ Լեոնիդ Ագուտինի թիմից։ Նրա կողմից կատարված «Մոնոլոգ» («Ռեքվիեմ») կատարումը ցնցեց թե մասնակիցներիՆ, թե հանդիսատեսին ինչպես նաև արժանացավ այս երգի էտալոնային կատարող համարվող Ալլա Պուգաչովայի գովաբանական խոսքին։