Հայկական բնապահանական ճակատը այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 10։30-ին շտապ հրավիրում է կառավարության շենքի մոտ՝ Ամուլսարի հարցով։

Էլարդ լիբանանյան ընկերությունը ՀՀ Քննչական կոմիտեին է տրամադրել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի (ՇՄԱԳ, ԲՍԱԳ) ուսումնասիրության արդյունքները, որոնք օգոստոսի 14-ի երեկոյան հանրայնացվեցին։

Ի տարբերություն 5-հատորների մի քանի հարյուր էջում փորձաքննական փաստերի և եզրակացությունների առկայությանը, որոնցով ապացուցվում են Լիդիանի կողմից ՇՄԱԳ-ում տեղ գտած թերությունները և բացասական ազդեցությունը՝ օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեի քննիչ Յու․ Իվանյանը մամլո ասուլիսում չանդրադարձավ դրանց։

ՀԲՃ-ն ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հավաքվում ենք ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ, որպեսզի Կառավարությանը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնենք հատվածներ այդ ուսումնասիրությունից։

Փաստացի, ուսումնասիրությունը հավաստում է, որ եղած ՇՄԱԳ-ով և նախատեսված միջոցառումներով Ամուլսարում հնարավոր չէ նման ծրագրի իրականացումը։

Սա շատ շտապ հավաք է, խնդրում ենք ինքնակազմակերպվել, պատրաստել պլակատներ ուսումնասիրության գլխավոր փաստարկների մեջբերումներով և ձեր անձնական ուղերձներով»։