ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը շարունակվում է։

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ որոշումը, ամենայն հավականությամբ, կհրապարակվի սեպտեմբերի 4-ին, օրվա երկրորդ կեսին։ Գործը քննվում է գրավոր ընթացակարգով։ Գործի քննությունը մեկնարկել էր սեպտեմբերի 3-ին ժամը 11։00-ին։