Հայազգի հեռուստաղաղորդավար Ռոման Բաբայանը սեպտեմբերի 8-ին կայացած ՌԴ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր է ընտրվել։

Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը, վերջինս ինքնաառաջադրված թեկնածու էր։ Բաբայանը հաղթել է՝ առաջ անցնելով մրցակից Անաստասիա Ուդալցովայից մոտ 2500 ձայնով։

«Ձայնի իրավունքը» հաղորդումը ՏՎՑ հեռուստաալիքի եթերում։ Սերգեյ Դորենկոյի մահից հետո ղեկավարել է «Խոսում է Մոսկվան» ռադիոալիքը։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 21․04%։ Ընդդիմությունը կստանա 45 մանդատից 20-ը։