Արխիվ - 09 Սեպտեմբեր 2019

Նարեկացի Արվեստի միությունը նշել է հիմնադրման 15-րդ տարելիցը

Նարեկացի Արվեստի միությունը նշել է հիմնադրման 15-րդ տարելիցը

Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ու կրթական օջախներ, որոնք պահպանում են ավանդական մշակույթն ու դրա ավանդույթները, տարրաբնույթ միջոցառումներ կազմակերպելով ինչպես Հայաստանում այնպես էլ դրա սահմաններից դուրս և Արցախում: Այդ կազմակերպությունների շարքին է պատկանում սիրված մշակութային կենտրոններից…

Բացահայտվել է ապօրինի հանքարդյունաբերական գործունեության դեպք տեսանյութ (տեսանյութ)

Բացահայտվել է ապօրինի հանքարդյունաբերական գործունեության դեպք տեսանյութ (տեսանյութ)

ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հանքարդյունաբերությամբ զբաղվող մի ընկերություն ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ և առանց հատուկ թույլատվության 2013-2015թթ-ի ընթացքում…

Գագիկ Ծառուկյանը պատրաստ է անձամբ մասնակցել Ամուլսարի պաշտպանության ակցիաներին

Գագիկ Ծառուկյանը պատրաստ է անձամբ մասնակցել Ամուլսարի պաշտպանության ակցիաներին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն պնդում է՝ պատրաստ է անձամբ մասնակցել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիային և փակել իր ձեռնարկությունները, եթե «ժողովուրդը կամենա»: Այս մասին նա այսօր հայտնել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ: Ծառուկյանը…

Հայաստանի ազգային պատկերասրահը իրականացնում է «Խճանկարի արվեստ» ինտերակտիվ կրթական ծրագիր

Հայաստանի ազգային պատկերասրահը իրականացնում է «Խճանկարի արվեստ» ինտերակտիվ կրթական ծրագիր

«Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» խորագրով ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը նախապատրաստել և իրականացնում է «Խճանկարի արվեստ» խորագրով ինտերակտիվ կրթական ծրագիրը: 40-60 րոպե տևողությամբ կրթական ծրագիրը նախատեսված է 4-12 տարեկան…

Դեղերի մեծածախ և մանրածախ իրացման գործընթացները կտարանջատվեն

Դեղերի մեծածախ և մանրածախ իրացման գործընթացները կտարանջատվեն

ՀՀ դեղերի շուկայում առկա են մեծածախ վաճառքով զբաղվող խոշոր ներմուծող ընկերություններ, որոնք տիրապետում են նաև մանրածախ առևտրային ցանցերի: Այդ ընկերությունները միաժամանակ զբաղվում են դեղերի մեծածախ և մանրածախ իրացմամբ, ինչը կարող է խնդիրներ ստեղծել հակամրցակցային գործողություններին հակազդելու և կանխարգելելու…

Բացահայտվել է ՊԵԿ բարձրաստիճան անձի կողմից 1 մլն դրամ կաշառք ստանալու դեպք (տեսանյութ)

Բացահայտվել է ՊԵԿ բարձրաստիճան անձի կողմից 1 մլն դրամ կաշառք ստանալու դեպք (տեսանյութ)

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան անձի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Ձեռք…

Վարչապետը խնդրել է ջերմուկցիներին ապաշրջափակել Ամուլսարի ճանապարհները

Վարչապետը խնդրել է ջերմուկցիներին ապաշրջափակել Ամուլսարի ճանապարհները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին և նոր ՇՄԱԳ անցկացնելու հնարավորությանը, պաշտոնապես խնդրել է ջերմուկցիներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները: «Պաշտոնապես խնդրում եմ Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի…

Նիկոլ Փաշինյան․ «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի»

Նիկոլ Փաշինյան․ «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի»

Այս տարվանից մեկնարկում են Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք Անկախության…

Դավիթ Սարգսյանը ընտրվել է Ստեփանակերտի քաղաքապետ

Դավիթ Սարգսյանը ընտրվել է Ստեփանակերտի քաղաքապետ

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Արցախի մայրաքաղաքում հինգ թեկնածուներից առավել մեծ թվով քվեներ ստացել է Դավիթ Սարգսյանը։ Նրա օգտին քվեարկել է 7.787 ընտրող։ Մյուս թեկնածուներից Գրիգորի Սահակյանը ստացել է 4765 ձայն,…

ՌԴ-ն չեղարկել է Միքայել Հարությունյանի հետախուզումը երկրի տարածքում

ՌԴ-ն չեղարկել է Միքայել Հարությունյանի հետախուզումը երկրի տարածքում

Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները չեղյալ են հայտարարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը երկրի տարածքում։ Որոշումը կայացվել է Հարությունյանին վերաբերվող քրգործի նյութերը հետազոտելուց հետո։ ՌԴ տարածքում Հարությունյանին այլևս ոչինչ չի սպառնում։ Նա, սակայն, կարող…

Ռոման Բաբայանն ընտրվել է Մոսկվայի քաղաքային Դումայի անդամ

Ռոման Բաբայանն ընտրվել է Մոսկվայի քաղաքային Դումայի անդամ

Հայազգի հեռուստաղաղորդավար Ռոման Բաբայանը սեպտեմբերի 8-ին կայացած ՌԴ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր է ընտրվել։ Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը, վերջինս ինքնաառաջադրված թեկնածու էր։ Բաբայանը հաղթել է՝ առաջ անցնելով…

Ռոբերտ Ղուկասյան․ «Սկսում ենք գյուղական բնակավայրերի զարգացման պիլոտային ծրագիրը»

Ռոբերտ Ղուկասյան․ «Սկսում ենք գյուղական բնակավայրերի զարգացման պիլոտային ծրագիրը»

Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սկսում են գյուղական բնակավայրերի զարգացման պիլոտային ծրագիրը։ «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և մարզպետարանների հետ համատեղ, սկսում ենք գյուղական բնակավայրերի զարգացման…

Բոսնիացիների գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Հայաստանի հավաքականին պարտվելուց հետո

Բոսնիացիների գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Հայաստանի հավաքականին պարտվելուց հետո

Եվրո-2020-ի ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի ազգային հավաքականը 4-2 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն։ Այդ խաղից հետո բոսնիացիների գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկացնում է Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։ «Ես բոլորի հետ…

Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ

Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ

Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբում Երևանում մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի հետ: Անչափ լարված ու թեժ մթնոլորտում անցած խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 4-2 հաշվով: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմում դուբլի հեղինակ դարձավ մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը:…

Այսօր և վաղը սպասվում է տեղումնառատ եղանակ

Այսօր և վաղը սպասվում է տեղումնառատ եղանակ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 9-10 շրջանների զգալի մասում, 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ: Քամին հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-9-ն աստիճանաբար…

Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 - Ալեք Մանուկյան փ. 1, 2, 3 շենքերը Օղակաձև այգին և…