Թուրք քաղաքական գործիչ, պատմաբան Մեհմետ Փերինչեքը թվիթերյան էջում համեմատություն է անցկացրել Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման և 1920թ-ին անկախ Հայաստան թուրք-բոլշևիկյան ներխուժման մեջ: Փերինչեքը ասել է, որ Թուրքական օպերացիան ստիպեց «Դեմոկրատական դաշինքին»՝ PYD-ին, հանձնել Դամասկոսը նշելով, որ նույնն էլ կատարվել է Հայաստանի դեմ պատերազմի ժամանակ:

«Կարմիր բանակը հյուսիսից, թուրքական բանակը՝ հարավից դուրս մղեցին դաշնակցական Հայաստանին: Երբ թուրքերը մոտեցան, դաշնակները հանձնվեցին սովետներին: Բրիտանական դաշնակցական նախագիծը փլուզվեց», - գրել է Փերինչեքը:

Հաջորդ գրառմամբ նա շարունակել է միտքը և նշել, թե, երբ անգլիացիները լքեցին դաշնակցականներին, միակ ելքը Կարմիր բանակի Երևան մուտքին կողմ լինելն էր: Փերինչեքը նշել է, թե հայերը ցանկանում էին թուրքական բանակի դեմ հանել ռուսական բանակը:

«Հիմա պլանը նույնն է: Հաջողությանը նպաստում է Աստանայի գործընթացները: Միայն Թուրքիային և Սիրիային դա կոնֆլիկտի չպետք է բերի», - գրել է Փերինչեքը: