Արխիվ - 15 Հոկտեմբեր 2019

Գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը

Գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը

Մեկնարկել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր համագործակցությունը: Հիմնադրամը գործարկել է նոր տեխնոլոգիաներով զինված և նորամուծություններով լի նոր կայք, որի միջոցով կատարվելիք առցանց նվիրատվությունները հիմնականում կկատարվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի էլեկտրոնային…

Volkswagen-ը հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը

Volkswagen-ը հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը

Գերմանական Volkswagen ավտոընկերությունը հետաձգել Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը։ Նշվում է, որ դա պայմանավորված է Սիրիայում Թուրքիայի գործողություններով։ Ընկերությունը մի քանի ամիս բանակցություններ է վարել թուրքական կողմի հետ, որ Իզմիր քաղաքից ոչ հեռու գործարան կառուցի։ Սակայն Սիրիայում Թուրքիայի…

Իլհամ Ալիև․ Զանգեզուրի անջատումն Ադրբեջանից և անցումը Հայաստանին մասնատել է թյուրքական աշխարհը

Իլհամ Ալիև․ Զանգեզուրի անջատումն Ադրբեջանից և անցումը Հայաստանին մասնատել է թյուրքական աշխարհը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 7-րդ նիստի ժամանակ հայտարարել է․ «Զանգեզուրի անջատումն Ադրբեջանից ու միացումը Հայաստանին մասնատել է Մեծ Թյուրքական աշխարհն աշխարհագրական տեսանկյունից»։ Զանգեզուրը մնացել է Հայաստանի կազմում 1919-1921 թթ…

Նոյեմբերի 11-ին ականատես կլինենք երկնային երևույթի․ Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով

Նոյեմբերի 11-ին ականատես կլինենք երկնային երևույթի․ Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով

Նոյեմբերի 11-ին մենք ականատես կլինենք երկնային երևույթի՝ Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով։ Այս երևույթը դիտվում է այն ժամանակ, երբ Մերկուրին գտնվում է Երկիր-Արեգակ գծի վրա։ Այն տեղաշարժվում է Արեգակի սկավառի վրայով, և մեզ տեսանելի է լինում Մերկուրիի մուգ պատկերը Արեգակի վառ ֆոնին: Նոյեմբերի…

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է քրդամետ կուսակցության 4 քաղաքապետի

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է քրդամետ կուսակցության 4 քաղաքապետի

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է քրդամետ կուսակցության 4 քաղաքապետի՝ բռնաճնշումներն ընդլայնելով այն բանից հետո, երբ Անկարան սկսեց Սիրիա ներխուժումը: Թուրքական լրատվամիջոցները վկայակոչելով՝ Reuters-ը հայտնում է, որ ձերբակալվել են Սիրիային և Իրաքին սահմանակից Հաքարի, Յուքսեքով, Էրսիս և Նուսայբին…

Արտաշատում սննդային թունավորմամբ բժշկական կենտրոն տեղափոխված աշակերտների թիվը հասել է 23-ի

Արտաշատում սննդային թունավորմամբ բժշկական կենտրոն տեղափոխված աշակերտների թիվը հասել է 23-ի

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան հ. 5 հիմնական դպրոցի թունավորված աշակերտների թիվը հասել է 23-ի: Աշակերտները տեղափոխվել են «Արտաշատի բժշկական կենտրոն», հայտնում է «Հայկական ժամանակը»: Կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Հայկուհի Հովակիմյանն ասել է, որ սկզբում…

Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ

Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Պատճառը Թուրքիայի գործողություններն են Սիրիայում, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Փաստաթուղթը կոչված է ճնշում գործադրելու Անկարայի հանդեպ՝ ստիպելու համար վերջինիս դադարեցնել ռազմական գործողությունները:…

Կարեն Գրիգորյանը հաղթող է դարձել Պորտուգալիայում կայացած շախմատի միջազգային մրցաշարում

Կարեն Գրիգորյանը հաղթող է դարձել Պորտուգալիայում կայացած շախմատի միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանի փայլուն հաղթանակով է ավարտվել Պորտուգալիայում կայացած Մարքես դե Պոմբալ միջազգային մրցաշարը: Հայ շախմատիստը 7 հնարավորից վաստակել է 7 միավոր և դարձել մրցաշարի հաղթող: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Գրիգորյանը Պորտուգալիայում կայացած մեկ այլ մրցաշարում 9 հնարավորից վաստակել էր…

Արսեն Թորոսյան․ Մեր երկրին բարեբախտաբար հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն, քանի որ տուբերկուլոզը որպես հիվանդություն նահանջում է

Արսեն Թորոսյան․ Մեր երկրին բարեբախտաբար հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն, քանի որ տուբերկուլոզը որպես հիվանդություն նահանջում է

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հրապարակում, որում մասնավորապես ասվում է․ «Ի հավելումն առողջապահության նախարարության պաշտոնական պարզաբանման, տեղեկացնեմ, որ Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի ֆինանսավորման հարցը բազմիցս խորը ու համապարփակ քննարկվել…

Արտաշատի թիվ 5 դպրոցից նախնական տվյալներով 14 երեխա է հոսպիտալացվել

Արտաշատի թիվ 5 դպրոցից նախնական տվյալներով 14 երեխա է հոսպիտալացվել

Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Արտաշատի թիվ 5 դպրոցից նախնական տվյալներով 14 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։ Երեխաներից վերցվել…

Հովհաննես Հարությունյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից

Հովհաննես Հարությունյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Հարությունյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Հարությունյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,…

Քրդերը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա են իրականացնում

Քրդերը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա են իրականացնում

ԱՄՆ դեսպանատան դիմաց հավաքվել են Հայաստանում ապրող քրդերն իրենց ընտանիքների, երեխաների հետ՝ դատապարտելու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունները, որոնց հետևանքով սպանվում, վիրավորվում ու տարհանվում են իրենց ազգակիցները։ «Մենք կոչ ենք անում գերտերություններին մեկ անգամ…

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, քանի որ 2-րդ նախագահը չէր մասնակցում նիստին։ Դատարանը տեղեկացված է եղել, որ հոկտեմբերի 8-ին Ռոբերտ Քոչարյանը հետազոտման նպատակով տեղափոխվել…

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը հաշմանդամության կարգ տրամադրելու դիմաց կաշառք է պահանջել և ստացել․ ԱԱԾ

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը հաշմանդամության կարգ տրամադրելու դիմաց կաշառք է պահանջել և ստացել․ ԱԱԾ

Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու հերթական դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության…

Airbus-ը պատրաստ է կրթական ծրագրեր իրականացնել Հայաստանում

Airbus-ը պատրաստ է կրթական ծրագրեր իրականացնել Հայաստանում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 15-18-ը Հայաստան են այցելելու աշխարհահռչակ Airbus ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոան և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովը: Այցի շրջանակում Airbus-ի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկելու են ՀՀ-ին ոլորտային…

Ռուսաստանը շարժական կլինիկաներ է փոխանցել Հայաստանին

Ռուսաստանը շարժական կլինիկաներ է փոխանցել Հայաստանին

Ռուսաստանը մի քանի շարժական կլինիկա է փոխանցել Հայաստանին: Ռուսական կողմը շարժական կլինիկաներ է ուղարկել նաև Ղրղզստան և Տաջիկստան: Փոխանցման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում։ Այս մասին գրում է Vesti.ru-ն: Նշվում է, որ ծրագրի նպատակն է աջակցել…

Հայ սակրավորների և բժիշկների նոր խումբ է մեկնել Սիրիա

Հայ սակրավորների և բժիշկների նոր խումբ է մեկնել Սիրիա

Ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից կազմված մարդասիրական առաքելության երրորդ հերթափոխի երկրորդ խումբը հոկտեմբերի 14-ին մեկնել է Սիրիա: Խումբը տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետություն ռուս գործընկերների աջակցությամբ, մասնավորապես` ՌԴ զինված ուժերի…

Հայտնի է «Էրեբունի-Երևան 2801» միջոցառումների ժամանակացույցը

Հայտնի է «Էրեբունի-Երևան 2801» միջոցառումների ժամանակացույցը

Հոկտեմբերի 19-ին Երևանը կնշի հիմնադրման 2801-ամյակը: Քաղաքի օրն այս տարի առաջին անգամ հավասարապես կտոնեն բոլոր վարչական շրջաններում: Հոկտեմբերի 19-ի միջոցառումները կմեկնարկեն ժամը 13:00-ից: Վարչական յուրաքանչյուր շրջան կներկայանա իր բնակիչներին համայնքային մարզամշակութային կենտրոնների նախաձեռնություններով:…

Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնել է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, փոխանցում է «Փաստինֆո»-ն։ Գագիկ Խաչատրյանը «Երևան֊Կենտրոն»…

Թուրք պատմաբանը քրդերի իրավիճակը թուրք-բոլշևիկյան ուժերով անկախ Հայաստանի վերջը տալու հետ է համեմատել

Թուրք պատմաբանը քրդերի իրավիճակը թուրք-բոլշևիկյան ուժերով անկախ Հայաստանի վերջը տալու հետ է համեմատել

Թուրք քաղաքական գործիչ, պատմաբան Մեհմետ Փերինչեքը թվիթերյան էջում համեմատություն է անցկացրել Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման և 1920թ-ին անկախ Հայաստան թուրք-բոլշևիկյան ներխուժման մեջ: Փերինչեքը ասել է, որ Թուրքական օպերացիան ստիպեց «Դեմոկրատական դաշինքին»՝ PYD-ին, հանձնել Դամասկոսը նշելով, որ…

Երևանում տեղի է ունենալու բարձրագույն կրթության որակի ապահովմանը նվիրված միջազգային վեհաժողով

Երևանում տեղի է ունենալու բարձրագույն կրթության որակի ապահովմանը նվիրված միջազգային վեհաժողով

Հոկտեմբերի 17-18-ին Երևանում տեղի կունենա Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) 10-րդ ընդհանուր վեհաժողովը։ Երկօրյա միջոցառման ընթացքում կքննարկվի, թե որո՞նք են բարձրագույն կրթության որակի ապահովման մարտահրավերները և ինչպիսի՞ն պետք է լինի կրթության որակի ապահովումն ապագայում,…

Այսօր և վաղը սպասվում է տաք և արևոտ օր

Այսօր և վաղը սպասվում է տաք և արևոտ օր

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը, 15-16-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Արին Բերդի 2-րդ նրբանցքի սեփական տները, 11։00-17։00…