Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է քրդամետ կուսակցության 4 քաղաքապետի՝ բռնաճնշումներն ընդլայնելով այն բանից հետո, երբ Անկարան սկսեց Սիրիա ներխուժումը:

Թուրքական լրատվամիջոցները վկայակոչելով՝ Reuters-ը հայտնում է, որ ձերբակալվել են Սիրիային և Իրաքին սահմանակից Հաքարի, Յուքսեքով, Էրսիս և Նուսայբին քաղաքների քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ քաղաքապետերը: Նրանց կասկածում են ահաբեկիչների հետ կապերի մեջ:

Նշենք, որ ԺԴԿ-ն կոչ էր արել դադարեցնել Սիրիայում գործողությունը՝ այն անվանելով «ներխուժման փորձ»: Կուսակցությունից հայտարարել էին, որ անցյալ շաբաթ՝ Սիրիայում հարձակումը սկսելուց հետո ձերբակալվել են իր 150-ից ավելի անդամներ, ներառյալ մարզային պաշտոնյաներ:

Թուրքական ոստիկանությունն անցյալ շաբաթ քրեական հետապնդում է սկսել ԺԴԿ համանախագահների դեմ՝ կապված ռազմական գործողության վերաբերյալ նրանց քննադատության հետ, քննության տակ են հայտնվել հարձակումը քննադատող համացանցային 500 գրառումներ: