Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Հարությունյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Հարությունյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից», - ասվում է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանն առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել էր 2019թ. ապրիլի 26-ին: