Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 7-րդ նիստի ժամանակ հայտարարել է․

«Զանգեզուրի անջատումն Ադրբեջանից ու միացումը Հայաստանին մասնատել է Մեծ Թյուրքական աշխարհն աշխարհագրական տեսանկյունից»։

Զանգեզուրը մնացել է Հայաստանի կազմում 1919-1921 թթ թաթարական, թուրքական ու խորհրդային զինված ուժերի դեմ Գարեգին Նժդեհի կազմակերպած ու, վերջին փուլերում, ղեկավարած ինքնապաշտպանության շնորհիվ։ Զանգեզուրի ինքնապաշտպանությունն ապագա ԽՍՀՄ տարածքում խորհրդայնացման դեմ պայքարի վերջին նշանավոր օղակներից մեկն էր:

Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը քանդում է ադրբեջանական մշակութային ժառանգությունն իր տարածքում։