Գերմանական Volkswagen ավտոընկերությունը հետաձգել Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը։

Նշվում է, որ դա պայմանավորված է Սիրիայում Թուրքիայի գործողություններով։

Ընկերությունը մի քանի ամիս բանակցություններ է վարել թուրքական կողմի հետ, որ Իզմիր քաղաքից ոչ հեռու գործարան կառուցի։ Սակայն Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների մեկնարկից հետո VW-ի ղեկավարությունը չի շտապում ստորագրել գործարան կառուցելու մասին պայմանագիրը։

«Մենք ամենայն զգուշությամբ հետևում ենք իրավիճակին»,- հայտնել է Volkswagen-ի ներկայացուցիչը: