Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչի մեկնելուց և Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ հայտարարել է․

«Եթե սիրիացի քրդերը չկատարեն Վաշինգտոնի և Անկարայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, Թուրքիան ավելի մեծ վճռականությամբ կվերսկսի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում:

Մենք այդ քայլին կդիմենք, եթե Միացյալ Նահանգների կողմից մեզ տրված խոստումները չկատարվեն»։

Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունների առանցքային թեման Սիրիայում ստեղծված իրավիճակն է: