Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։

Դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը։