Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ. նոյեմբերի 30-ը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում.

«Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին»:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականից 3։0 հաշվով կրած պարտությունից հետո հրաժարական էր տվել։