ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է Քոչարյանի պաշտպանների կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկի մասին միջնորդությունը։ Այս մասին հաղորդել է Aysor.am-ը՝ նշելով, որ Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ որոշումը ենթակա չէ բողոքարկման։

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս նշել էր, թե Աննա Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Փաստաբանը խնդրել էր հայտնել ինքնաբացարկ, մինչդեռ, մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդները դեմ են եղել ինքնաբացարկի միջնորդությանը։