Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 12-ին Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղում մասնակցել է հիմնական դպրոցի բացման արարողությանը: Կառավարության և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի համատեղ իրականացված ծրագրի արդյունքում դպրոցական շենքը հիմնանորոգվել և կահավորվել է:

Պետական նախարարը շնորհավորել է ուսուցիչներին ու աշակերտներին՝ համոզմունք հայտնելով, որ շենքային բարեկարգ պայմաններում կրթության արդյունավետությունն առավել բարձր կլինի, իսկ դպրոցաշինության ծրագրերը շարունակելու են մնալ կառավարության առաջնահերթությունների թվում:

Այդ համատեքստում Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է նաև «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աշխատանքը: Ապրիլյան պատերազմի մասնակից Ադամ Սահակյանի անունը կրող կրթօջախի բացմանը ներկա էին Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատասխանատուներ, Ադամ Սահակյանի հարազատները: