Արխիվ - 13 Նոյեմբեր 2019

Ստամբուլի դատարանը չեղարկել է թուրք գրող, լրագորղ Ահմեթ Ալթանի ազատ արձակման վճիռը

Ստամբուլի դատարանը չեղարկել է թուրք գրող, լրագորղ Ահմեթ Ալթանի ազատ արձակման վճիռը

Ընդամենը մեկ շաբաթ առաջ դատարանի վճռով բանտից ազատ արձակված թուրք գրող և լրագրող Ահմեթ Ալթանը կրկին կալանավորվել է։ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը նոյեմբերի 4-ին կայացած դատական նիստում վճռել էր պայմանականորեն ազատ արձակել արդեն 4 տարի բանտարկված Ահմեթ Ալթանին և Նազլը Ըլըջաքին։ Վերջիններս…

Ապարան քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է

Ապարան քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Ապարանի հեռուստակայանը սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-20-ը՝ ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Ապարանի…

Գեղանիստ համայնքի մանկապարտեզում «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր, ժամկետանց մածուն և ձու է հայտնաբերվել

Գեղանիստ համայնքի մանկապարտեզում «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր, ժամկետանց մածուն և ձու է հայտնաբերվել

Մասիսի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր: Այդ մասին հայտնում է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որը շարունակում է վերահսկողական աշխատանքներն Արարատի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում:ՍԱՏՄ տեսուչները պարզել են, որ…

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել իր հրաժարականի մասին՝ նշելով, որ իր հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում է անիմաստ: Մանուկյանի խոսքով՝ երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում,…

էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցերով Լոռու մարզի դատախազը դիմել է Լոռու մարզպետին

էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցերով Լոռու մարզի դատախազը դիմել է Լոռու մարզպետին

Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) կողմից օրինականացվել են ինքնակամ կառույցներ, որոնք կառուցվել են էլեկտրաէներգիայի փոխանցման հոսանքալարերի անցման՝ էներգետիկ…

Մեկնարկել է Դիլիջանի «Քաղաքային» մարզադաշտի վերակառուցման ծրագիրը

Մեկնարկել է Դիլիջանի «Քաղաքային» մարզադաշտի վերակառուցման ծրագիրը

Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ համատեղ 2019թ-ին մեկնարկել է Դիլիջանի «Քաղաքային» մարզադաշտի վերակառուցման և հարակից կառույցների վերազինման ծրագիրը, որի նպատակն է զարգացնել…

Պաշտպանության նախարարությունը նախապատրաստական դասընթացներ է կազմակերպում նախազորակոչային տարիքում գտնվող անձանց համար

Պաշտպանության նախարարությունը նախապատրաստական դասընթացներ է կազմակերպում նախազորակոչային տարիքում գտնվող անձանց համար

Պաշտպանության նախարարության, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ:…

Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արշակ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ նշանակել Թունիսի Հանրապետությունում…

«Աստղիկ» ԲԿ-ի մասնագետները անվճար խորհրդատվություն են անցկացնելու անպտղություն ունեցող զույգերի համար

«Աստղիկ» ԲԿ-ի մասնագետները անվճար խորհրդատվություն են անցկացնելու անպտղություն ունեցող զույգերի համար

Բացառիկ հնարավորություն անպտղություն ունեցող զույգերի համար։ Միայն 2 օր՝ նոյեմբերի 16-17-ին Մոր և մանկան ամենամյա ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում անվճար խորհրդատվության իրականացում «Աստղիկ» ԲԿ-ի հայ-իսրայելական վերարտադրողական առողջության բաժանմունքի էնդոկրինոլոգի, ուրոլոգ-անդրոլոգի և գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգի…

Բաքվում ընդդիմադիր կուսակցության ցույցի ժամանակ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել

Բաքվում ընդդիմադիր կուսակցության ցույցի ժամանակ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի գործադիր իշխանության շենքի մոտակայքում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել են ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահներ Սահավաթ Սոլթանլըն, Ֆարաջ Քերիմլին և այլ ակտիվիստներ: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը: Ավելի ուշ ձերբակալվել է Զաքիր Իսմայիլովը,…

ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում

ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում

ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների դասախոսներն ի համերաշխություն և ի աջակցություն ուսանողների՝ հայտարարել են մեկօրյա դասադուլ (նոյեմբերի 13-ին), որպեսզի դասադուլ իրականացնող ուսանողներն իրենց միայնակ չզգան, հասկանան, որ այն խնդիրները, որոնք իրենք բարձրաձայնում են, իրենց դասախոսներն…

Մեկնարկել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերապատրաստման դասընթացները

Մեկնարկել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերապատրաստման դասընթացները

Նոյեմբերի 13-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատողների վերապատրաստումը: Նախատեսվում է վերապատրաստման դասընթացները կազմակերպել 2 խմբով՝ ընդհանուր թվով 14 ունկնդրի համար: Այս շաբաթ վերապատրաստման դասընթացին մասնակցում են քաղաքացիական մասնագիտացմամբ,…

«Հարգելի պարոն վարչապետ վերանայեք ձեր կադրերը, որոշները արդեն կտրվել են իրականությունից»․ «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ Հայկ Բաբայան

«Հարգելի պարոն վարչապետ վերանայեք ձեր կադրերը, որոշները արդեն կտրվել են իրականությունից»․ «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ Հայկ Բաբայան

«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ, ռեժիսոր Հայկ Բաբայանը կոչ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «վերանայել կադրերին»․ Հարգելի պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան ճշմարտությունը իր արժեքը չկորցնող գանձ է, ժամանակ առ ժամանակ վերանայեք ձեր կադրերը։ Նորից եմ կրկնում պարոն վարչապետ վերանայեք…

Թալիշի վերակառուցումից հետո 46 ընտանիք է վերադարձել

Թալիշի վերակառուցումից հետո 46 ընտանիք է վերադարձել

Թալիշի վերակառուցումից հետո այս պահին արդեն 46 ընտանիք վերադարձել է հայրենի գյուղ, ևս 5 ընտանիքի վերադարձն ընթացքի մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Բացի նրանից, որ գյուղն ունի ապրելու համար նախատեսված բոլոր պայմանները՝ նոր դպրոց, մանկապարտեզ,…

Ջրի ազգային խորհուրդը լուծարվելու է

Ջրի ազգային խորհուրդը լուծարվելու է

Ջրի ազգային խորհուրդը կլուծարվի: Ազգային ժողովն ընդունել է օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Կառույցի գործառույթները կփոխանցվեն Շրջակա միջավայրի նախարարությանը: Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 100 պատգամավոր: Ջրի ազգային խորհրդի նոր կազմը հաստատվել էր 2018թ-ի օգոստոսին:

Սոթքի ոսկու հանքավայրն է, որից դուրս եկող աղտոտված ջրերը խառնվում են տարբեր առվակներին և լցվում Մասրիկ գետի Սոթք վտակի մեջ

Սոթքի ոսկու հանքավայրն է, որից դուրս եկող աղտոտված ջրերը խառնվում են տարբեր առվակներին և լցվում Մասրիկ գետի Սոթք վտակի մեջ

Սա Սոթքի ոսկու հանքավայրն է, որը գտնվում է ՀՀ արևելյան մասում, Սևանի լեռնաշղթայի ջրբաժան տեղամասում, Սևանա լճից մոտ 30 կմ դեպի արևելք: Հանքավայրի բացարձակ նիշերը տատանվում են 2150-2530մ: Մոտակա բնակավայրը՝ Սոթք գյուղը, գտնվում է բացահանքից 13 կմ հեռավորության վրա, իսկ արտադրական հարթակից՝ 6կմ: Մոտակա…

«Հերթական պետական ծրագիրը ուռուցքաբանության ոլորտում, այս անգամ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար»․ Առողջապահության նախարար

«Հերթական պետական ծրագիրը ուռուցքաբանության ոլորտում, այս անգամ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար»․ Առողջապահության նախարար

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ուռուցքաբանության ոլորտում իրականացվող հերթական պետական ծրագրին․ «Հերթական պետական ծրագիրը ուռուցքաբանության ոլորտում, այս անգամ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար։ Կրծքագեղձի քաղցկեղը առաջին տեղն է զբաղեցնում կանանց…

Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղում տեղի է ունեցել հիմնական դպրոցի բացման արարողությունը

Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղում տեղի է ունեցել հիմնական դպրոցի բացման արարողությունը

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 12-ին Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղում մասնակցել է հիմնական դպրոցի բացման արարողությանը: Կառավարության և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի համատեղ իրականացված ծրագրի արդյունքում դպրոցական շենքը հիմնանորոգվել և կահավորվել է: Պետական…

Նոյեմբերի 22-24 կանցկացվի Գրքի երևանյան երրորդ փառատոնը

Նոյեմբերի 22-24 կանցկացվի Գրքի երևանյան երրորդ փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 22-24-ը կանցկացվի Գրքի երևանյան երրորդ փառատոնը: Դրա շրջանակում նախատեսվում են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան հեղինակների գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, բանախոսություններ գրատպության,…

Այսօր կեսօրին ջերմաստիճանը ՀՀ որոշ մարզերում կնվազի մինչև 15 աստիճանով

Այսօր կեսօրին ջերմաստիճանը ՀՀ որոշ մարզերում կնվազի մինչև 15 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 13-15 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում և 2 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 2 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Նոր-Մարաշ՝ Նորքի այգիների փ. 243, 247 սեփական տները,…

Ամենա