Ջրի ազգային խորհուրդը կլուծարվի: Ազգային ժողովն ընդունել է օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Կառույցի գործառույթները կփոխանցվեն Շրջակա միջավայրի նախարարությանը:

Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 100 պատգամավոր:

Ջրի ազգային խորհրդի նոր կազմը հաստատվել էր 2018թ-ի օգոստոսին: