Նոյեմբերի 13-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատողների վերապատրաստումը: Նախատեսվում է վերապատրաստման դասընթացները կազմակերպել 2 խմբով՝ ընդհանուր թվով 14 ունկնդրի համար: Այս շաբաթ վերապատրաստման դասընթացին մասնակցում են քաղաքացիական մասնագիտացմամբ, իսկ հաջորդ շաբաթ՝ քրեական մասնագիտացմամբ ունկնդիրները: Յուրաքանչյուր խմբի վերապատրաստումն ավարտվում է վերապատրաստման արդյունքների գնահատմամբ՝ բանավոր եղանակով, միասնական քննությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատողների վերապատրաստումն իրականացվում է դատական ծառայողների ուսուցման ծրագրի համապատասխան: