«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ, ռեժիսոր Հայկ Բաբայանը կոչ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «վերանայել կադրերին»․

Հարգելի պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան ճշմարտությունը իր արժեքը չկորցնող գանձ է, ժամանակ առ ժամանակ վերանայեք ձեր կադրերը։ Նորից եմ կրկնում պարոն վարչապետ վերանայեք ձեր կադրերը, ո՛չ բոլորին լավերը կան, լավերը իսկապես աշխատում են, լավերին չնկատելն արդեն իր մեջ պարունակում է քաղաքական պատվերներ, բայց որոշները արդեն կտրվել են իրականությունից և շատ շատ բաներ արդեն խարխլվում են, միջին օղակներից շատ շատերն էլ ոչ էներգիա ունեն, ոչ էլ սեփական կարծիք ինչը դանդաղեցնում է երկրի զարգացման արյան շրջանառությունը։

Որոշ կադրեր արդեն քաղաքացիական ակտիվ հասարակության հետ անգամ չեն շփվում, մյուսներն էլ անհասանելի են դարձել։ Էներգիայով, երևակայությամբ աշխատասեր երիտասարդությունն էլ և մեր թիմը միշտ առողջ գաղափարների կողքին են լինելու պատրաստ լինելով անել իրենց քայլերը և այսքանից հետո չեմ հոգնում նորից կրկնելով պարո՛ն վարչապետ ժամանակ առ ժամանակ վերանայեք ձեր կադրերը, սրանից ավելին ոչինչ չեմ ուզում ասել այս պահին։ Կադրերն և ավագների խորհուրդները լսող երիտասարդությունը մեկը տաս կդարձնի, իսկ տասը հարյուր, բայց նախևառաջ նորից կադրեր և կադրեր։ Հարգանքներով՝ մշտապես սովորող, ռեժիսոր, «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ Հայկ Բաբայան