ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների դասախոսներն ի համերաշխություն և ի աջակցություն ուսանողների՝ հայտարարել են մեկօրյա դասադուլ (նոյեմբերի 13-ին), որպեսզի դասադուլ իրականացնող ուսանողներն իրենց միայնակ չզգան, հասկանան, որ այն խնդիրները, որոնք իրենք բարձրաձայնում են, իրենց դասախոսներն իրենց կողքին են:

Վերոնշյալ ֆակուլտետների դասախոսական կազմը դեկանների գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քվեարկությամբ ընդունվել է հայտարարության տեքստ, որն ավելի ուշ հատուկ ստեղծված հանձնաժողովի անդամները կհայտարարեն: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵՊՀ Հայ գրականության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը: