ԱՄՆ Կոնգրեսի Սենատի իրավաբանական կոմիտեի նախագահ Լինդսի Գրեմը, ով հանրապետական է, վետո է դրել օրենսդիր մարմնի վերին պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա: Դա տեղի է ունեցել Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո:

Այդ մասին սենատորը հայտնել է Սենատի նիստում, որն ուղիղ հեռարձակվել է ամերիկյան լրատվական ալիքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Կոնգրեսի վերին պալատում գործող կանոնների, ցանկացած սենատոր կարող է արգելափակել օրենսդիր նախաձեռնությունը:

Անդրադառնալով Սենատ ներկայացված «հայկական բանաձևին»՝ սենատորն ասել է, որ հուսով է, որ «Թուրքիան և Հայաստանը կմիավորվեն և կկարողանան լուծել այդ խնդիրը»: Նա հավելել է, որ դեմ է բանաձևին «ոչ թե անցյալի պատճառով, այլ հանուն ապագայի»: