«ԻՊ-ն սպանեց հայ հոգևորականին՝ «Ձեր «լավագույն ընկեր Էրդողանը», երևի, հիացած է»․ Շերը՝ Թրամփին
Հայտնի ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) անդրադարձել է Սիրիայում հայ հոգևորականի և նրա հոր սպանությանը՝ Սիրիայում կատարվող իրադարձությունների համար մեղադրելով Թուրքիայի և ԱՄՆ նախագահներին: Այդ մասին Շերը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
«Ձեր «լավագույն ընկեր Էրդողանը», հավանաբար, հիացած է՝ ԻՊ-ն սպանել է հայ հոգևորականին և նրա հորը: Մի՞թե ծախվել եք Էրդողանին»:
Շերը նաև գրել է, որ եթե «Իսլամական պետությունը» վերադառնա, ապա Թրամփի և Էրդողանի մեղքով:
«Դուք օգնեցիք Էրդողանին հաշվեհարդար տեսնել քրդերի հետ, և նրանք ձեզ չեն օգնի: Մարդիկ կտառապեն և կզոհվեն», - գրել է նա:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում