Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել.

«Ճիշտ գրենք. հաճախ են «բուհ» բառը գրում մեծատառերով՝ ԲՈՒՀ, ածանցներն ու վերջավորություններն էլ՝ ինչպես պահանջում է տառային հապավումների ուղղագրությունը՝ ԲՈՒՀ-ական, ԲՈՒՀ-երի:

Ճիշտ է, «բուհ»-ը հապավում է (բարձրագույն ուսումնական հաստատություն), բայց այն վաղուց ի վեր ձեռք է բերել բառային արժեք և գործածվում է ըստ դրա: Ուրեմն ճիշտ է՝ բուհական, բուհերի և այլն:

Հայկական և օտար ծագմամբ տառային հապավումներից բառային արժեք են ձեռք բերել նաև հէկ-ը, զագս-ը, սպիդ-ը, բոմժ-ը»: