ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․

««Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում կընդունվի դեկտեմբերի (3-6) նիստի ժամանակ»։

ՀՀ նախագահի ստորագրելուց հետո, համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում։

Հիշեցնենք, որ նախագծին կառավարությունը հավանություն էր տվել այս տարվա մայիսի 23-ի նիստում։