Արխիվ - 22 Նոյեմբեր 2019

Այսօր տեղի է ունեցել Գրքի երևանյան փառատոնի բացման արարողությունը

Այսօր տեղի է ունեցել Գրքի երևանյան փառատոնի բացման արարողությունը

Այսօր Հայաստանի բարեգործական ընդհանուր միության շենքում տեղի ունեցավ Գրքի երևանյան փառատոնի բացման պաշտոնական արարողությունը։ Նոյեմբերի 22-24 ընկած ժամանակահատվածում Մելիք Ադամյան 2/2 հասցեում տեղի կունենան բազմաբնույթ իրադարձություններ, այդ թվում՝ շնորհանդեսներ, հանդիպում-քննարկումներ, ցուցահանդես-վաճառք,…

Բրյուսելում ՀՅԴ երիտասարդները Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պանաջել

Բրյուսելում ՀՅԴ երիտասարդները Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պանաջել

ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միությունը Բրյուսելում բողոքի ակցիա է իրականացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, որն այնտեղ է գտնվում աշխատանքային այցով: Նրանք պարզել էին «Ներսի և դրսի Դաշնակցություն չկա», «Դեմ ենք ձեր ապազգային քաղաքականությանը» գրությամբ…

Վլադիմիր Սիմոնյանը նշանակվել է Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Վլադիմիր Սիմոնյանը նշանակվել է Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին: Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը: Հիշեցնենք, որ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել քաղաքապետին…

Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում նոյեմբերի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ փոփոխության արդյունքում Այվազովսկու փողոցի երթևեկելի 1-ին գոտիով դեպի…

ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել

ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել

Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը կրկին երկարացնելու միջնորդություն է ներկայացրել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այս պահին դռնփակ քննում է վերը նշված միջնորդությունը: Օգոստոսի 27-ից…

Ազատեկի հանքավայրի հանրային լսումները Վայքում չեն կայացել

Ազատեկի հանքավայրի հանրային լսումները Վայքում չեն կայացել

Ազատեկի հանքավայրի հանրային լսումները Վայոց ձորի մարզի Վայք համայնքում երեկ չեն կայացել։ Վայքի համայնքապետ Թարո Ավետյանը նշել է, որ լսումները չեն կայացել, որովհետև ժողովուրդը համաձայն չի եղել, և մասնակցություն չի ապահովվել։ Այս մասին գրում է «Հետք»-ը։ Սա Վայքում կազմակերպված երկրորդ հանրային…

«Փրկենք Քարահունջը» նախաձեռնության անդամները բաց նամակ են ուղղել վարչապետին

«Փրկենք Քարահունջը» նախաձեռնության անդամները բաց նամակ են ուղղել վարչապետին

«Փրկենք Քարահունջը» նախաձեռնության անդամներն ու անկախ մասնագետները բաց նամակ-ահազանգ են ուղղել ՀՀ վարչապետին և այլ պաշտոնյաների. «Քարահունջ աստղադիտարանը, որը հազարամյակներ շարունակ պահպանվել և հասել է մեզ, սակայն վերջին 15-20 տարվա ընթացքում, երբ «Զորաց քարեր» բնակատեղի»…

Twitter-ը պաշտոնապես արգելել է քաղաքական գովազդը

Twitter-ը պաշտոնապես արգելել է քաղաքական գովազդը

Այսօրվանից՝ նոյեմբերի 22-ից, ուժի մեջ է մտել Twitter- ում քաղաքական գովազդ տեղադրելու արգելքը: Հարթակում կուսակցությունների ու թեկնածուների օգտին գովազդային հրապարակումների տեղադրումն արգելելու որոշման մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել էր թվիթերի գործադիր տնօրեն Ջեք Դորսին: «Ըստ մեր սահմանման,…

Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանում կբացվի Կոմիտաս վարդապետի հուշարձանը

Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանում կբացվի Կոմիտաս վարդապետի հուշարձանը

Հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, բանահավաք, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս վարդապետի 150-ամյակին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի այգում (բակում-խմբ.) կբացվի նրա հուշարձանը: Այս մասին, ինչպես գրում է Էրմենիհաբեր-ը։ Պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված…

Հայաստանի և Չինաստանի միջև ազատ վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը կընդունվի այս տարի․ Լենա Նազարյան

Հայաստանի և Չինաստանի միջև ազատ վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը կընդունվի այս տարի․ Լենա Նազարյան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․ ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում…

Լեհաստանի մշակույթի նախարարությունը մեդալ է հանձնել Արման Պադարյանին

Լեհաստանի մշակույթի նախարարությունը մեդալ է հանձնել Արման Պադարյանին

Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունն «Արժանիքների համար պատվավոր մեդալ» է հանձնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր, «Հովեր» պետական կամերային երգչախմբի տնօրեն Արման Պադարյանին: Մեդալն Արման Պադարյանին է փոխանցել ՀՀ-ում…

Մարտի 1-ի տուժածներին հատկացվել է 545 մլն դրամ

Մարտի 1-ի տուժածներին հատկացվել է 545 մլն դրամ

Երևանում 2008թ-ի մարտի 1-2-ը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով որպես տուժող աջակցություն ստանալու համար մինչև նոյեմբերի 12-ը 63 դիմում է ներկայացվել: Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Գրում է factor.am-ը։ «ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվել է 63 դիմում,…

Վլադիմիր Պուտինը պարգևատրել է լեգենդար գիտնական-բևեռախույզ Արթուր Չիլինգարովին

Վլադիմիր Պուտինը պարգևատրել է լեգենդար գիտնական-բևեռախույզ Արթուր Չիլինգարովին

Լեգենդար գիտնական-բևեռախույզ, Դումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը պարգևատրվել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» II աստիճանի շքանշանով՝ Ռուսաստանի պետականության ամրապնդման և խորհրդարանի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար: Շքանշանը նրան հանձնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝…

ՀՀ-ում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր․ Արթուր Վանեցյան

ՀՀ-ում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր․ Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը՝ «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է, որ Հայաստանում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, որոնք ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում՝ չմանրամասնելով, սակայն, թե նրանք ում կողքին են՝ հեղափոխականների,…

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն ևս արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն ևս արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն նոյեմբերի 21-ի երեկոյան արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը: Բանաձևի ընդունմանն ուղղված երկկուսակցական արշավի շրջանակում սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թոմ Քրուզը կոչ էին արել միաձայն ընդունել թիվ 150 բանաձևը: Մենենդեսը…

Կալանավորվել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը

Կալանավորվել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի` հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է: Այս մասին հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը: Տոնոյանը մեղադրվում է պաշտոնական…

Արթուր Վանեցյանը հեռանում է ՀՖՖ նախագահի պաշտոնից

Արթուր Վանեցյանը հեռանում է ՀՖՖ նախագահի պաշտոնից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ֆեդերացիայի գործկոմի անդամներին: Այս մասին Արթուր Վանեցյանը հայտնել է ՀՖՖ գործկոմի նիստից հետո, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: ՀՖՖ գործկոմի անդամ, փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը նշել է,…

Մոսկվայում ձերբակալվել է Լևոն Սարգսյանը․ Նա շատերին հայտնի է որպես՝ «Ալրաղացի Լյովիկ»

Մոսկվայում ձերբակալվել է Լևոն Սարգսյանը․ Նա շատերին հայտնի է որպես՝ «Ալրաղացի Լյովիկ»

Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը»: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական…

ՀՀ մարզերում սպասվում է ձյուն և ջերմաստիճանի նվազում

ՀՀ մարզերում սպասվում է ձյուն և ջերմաստիճանի նվազում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար…

Երևանում և 8 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 8 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16։00 - Արեշ 12փ. 99, 99/1; 14փ. 38Ա շենքերը, Խորենացի 3-րդ…