Այսօր Հայաստանի բարեգործական ընդհանուր միության շենքում տեղի ունեցավ Գրքի երևանյան փառատոնի բացման պաշտոնական արարողությունը։

Նոյեմբերի 22-24 ընկած ժամանակահատվածում Մելիք Ադամյան 2/2 հասցեում տեղի կունենան բազմաբնույթ իրադարձություններ, այդ թվում՝ շնորհանդեսներ, հանդիպում-քննարկումներ, ցուցահանդես-վաճառք, վարպետության դասեր, պանելային զրույցներ, համերգներ, կամփոփվեն այս տարվա գրական մրցույթի արդյունքները։

Փառատոնի ծրագրային իրադարձություններին զուգահեռ գործում է գրքի տոնավաճառը․ մասնակից հայկական հրատարակչությունները սահմանել են 20-40% զեղչի հնարավորություն (նկատենք, որ «Անտարես» հրատարակչությունը տաղավար չի ներկայացնում)։

Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ 19։00-ին, որի ընթացքում կազդարարվեն նաեւ այս տարվա գրական մրցույթի հաղթողները։

Բոլոր իրադարձությունների մուտքն ազատ է։

Հիշեցնենք, որ գրքի երևանյան փառատոնն անցկացվում է 2017թ-ից։

Նպատակն է խթանել ընթերցանությունը, ժամանակակից գրականության նկատմամբ հետաքրքրությունը, գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրապնդումը, նոր հրատարակությունների մասին տեղեկացնելը, նոր գրականության ստեղծմանը նպաստելը։