Այսօրվանից՝ նոյեմբերի 22-ից, ուժի մեջ է մտել Twitter- ում քաղաքական գովազդ տեղադրելու արգելքը:

Հարթակում կուսակցությունների ու թեկնածուների օգտին գովազդային հրապարակումների տեղադրումն արգելելու որոշման մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել էր թվիթերի գործադիր տնօրեն Ջեք Դորսին:

«Ըստ մեր սահմանման, քաղաքական բովանդակությունն այն է, ինչը վերաբերում է թեկնածուին, քաղաքական կուսակցությանը, ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձանց, ընտրություններին, հանրաքվեին, քվեների հաշվարկին, օրենսդրական ակտին, կանոնակարգին, հրահանգներին կամ դատական որոշմանը: Ըստ մեր քաղաքականության, քաղաքական գովազդը արգելված է, ներառյալ քվեարկության կոչերը, ֆինանսական աջակցություն ցուցաբերելը, վերը նկարագրված այս կամ այն քաղաքական երևույթը խթանելու կամ քննադատելու համար», - ասվում է օգտատերերի համար տարածված հայտարարությունոմ։

Լրատվամիջոցների կողմից քաղաքական բովանդակության հրապարակման համար Twitter-ը բացառություն է արել, սակայն լրագրողներին անհրաժեշտ կլինի կատարել մի շարք պայմաններ: