ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն նոյեմբերի 21-ի երեկոյան արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը:

Բանաձևի ընդունմանն ուղղված երկկուսակցական արշավի շրջանակում սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թոմ Քրուզը կոչ էին արել միաձայն ընդունել թիվ 150 բանաձևը: Մենենդեսը և Քրուզը հանդես էին եկել Սենատում՝ հորդորելով արագացված ընթացակարգով ընդունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևին համահունչ բանաձևը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

«Եթե սենատոր Փերդյուն, և ևս մի քանի նրա գործընկերենր, ցանկանում էին դեմ քվեարկել բանաձևին, թող քվեարկեին, բայց չխանգարեին մեծամասնությանը քվեարկել երկկուսակցական բանաձևի համար», - ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել սենատորներ Մենենդեսին և Քրուզին աջակցության համար և նշել է, որ անում են ամեն հնարավորը ԱՄՆ Սենատում «Անկարայի վետոն չեղարկելու համար»: