ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միությունը Բրյուսելում բողոքի ակցիա է իրականացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, որն այնտեղ է գտնվում աշխատանքային այցով:

Նրանք պարզել էին «Ներսի և դրսի Դաշնակցություն չկա», «Դեմ ենք ձեր ապազգային քաղաքականությանը» գրությամբ պաստառներ:

Երիտասարդները վանկարկել են «Արայիկ, հեռացիր»: Նրանք ասել են նախարարին, որ պետք չէ հայոց լեզվի դեմ պայքարել, այլ հարկավոր է այն պահպանել։

ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միությունը նաև տեսանյութ է հրապարակել: