Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել «սահմանված նպատակների»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նոյեմբերի 26-ին՝ ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

Այս մասին հաղորդում է Yenisafak թերթը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտնել էր Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: