Արխիվ - 27 Նոյեմբեր 2019

Կառավարությունը բանակցում է Ալավերդիում նոր պղնձաձուլարան կառուցելու համար

Կառավարությունը բանակցում է Ալավերդիում նոր պղնձաձուլարան կառուցելու համար

Ալավերդիում նոր պղնձաձուլարան կառուցելու համար կառավարությունը բանակցում է տարբեր պոտենցիալ ներդրողների հետ: Այս մասին հայտնել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ հավելելով, որ առկա ձուլարանն արդյունավետ չէ և չի համապատասխանում բնապահպանական չափանիշներին: Այս մասին գրում է ՊանԱրմենիան-ը։ «Նոր…

Կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի աստղագետ Երվանդ Թերզյանը

Կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի աստղագետ Երվանդ Թերզյանը

Կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի աստղագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) համանախագահ, Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ANSEF) գիտական խորհրդի նախագահ, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանը: Նա ժամանակակից խոշորագույն գիտնականներից մեկն…

Դիլիջանում կանցկացվի 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

Դիլիջանում կանցկացվի 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Դիլիջանի «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» տարածքում կազմակերպում է 7-րդ Բիզնես ինովացիոն ֆորումը (BIF 2019)՝ «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» խորագրով: Բիզնես…

Սարգսյանները Գառնիի անմշակ հողերում մեծ դժվարությամբ խնձորի այգի են հիմնել

Սարգսյանները Գառնիի անմշակ հողերում մեծ դժվարությամբ խնձորի այգի են հիմնել

20 տարի առաջ Սարգսյանները Գառնիում անմշակ թվացող հողերը մաքրել են քարերից ու հիմնել սեփական խնձորի այգին։ Այսօր աշխատում են ամբողջ ընտանիքով՝ մեծից փոքր. այգում յուրաքանչյուրն իր գործն ունի։ Ընտանիքի հայրը՝ Սարգիսը, պատմում է, որ պապի կամքն է եղել քարքարոտ, ամայի դաշտերը դարձնել պտղատու այգիներ։ Պատգամը…

Դավիթ Սանասարյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունը մերժվել է

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ մերժել է Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորություննները կասեցրած պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու վերաբերյալ։…

Անասնաբուժական կեղծ վկայականներով դպրոցին միս մատակարարելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Անասնաբուժական կեղծ վկայականներով դպրոցին միս մատակարարելու դեպքով հարուցվել է քրեական գործ

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված գրությամբ և դրան կից ներկայացված՝ համապատասխան պետական հսկողության՝ մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Արտաշատ քաղաքի…

Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում դատապարտվել են բազմաթիվ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումները

Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում դատապարտվել են բազմաթիվ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումները

Նոյեմբերի 26-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Չորս ժամ տևած նիստի ավարտին արդյունքներն ամփոփող հայտարարություն է արվել, որից պարզ է դարձել, որ նիստին քննարկվել է նաև տարբեր երկրների օրենսդրական մարմինների կողմից Հայոց ցեղասպանության…

Թուրքիան շարունակելու է Սիրիայում ռազմական գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել «սահմանված նպատակներին»․ Էրդողան

Թուրքիան շարունակելու է Սիրիայում ռազմական գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել «սահմանված նպատակներին»․ Էրդողան

Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել «սահմանված նպատակների»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նոյեմբերի 26-ին՝ ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Yenisafak թերթը: Թուրքիայի…

ՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը

ՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը

ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը: Պատվիրակությունը գլխավորում է գեներալ-մայոր Ա. Մարտիկյանը։ ԱՅս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կինը` Գոհար Վարդանյանը…

Բյուրականի աստղադիտարանը գիտական լրագրության ոլորտի լրագրողների համար հայտարարում է հերթական մրցույթը

Բյուրականի աստղադիտարանը գիտական լրագրության ոլորտի լրագրողների համար հայտարարում է հերթական մրցույթը

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, լինելով Հայաստանում գիտական լրագրության նախաձեռնողը, գիտական (աստղագիտական) լրագրության ոլորտի լրագրողների համար հայտարարում է հերթական մրցույթը։ Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանի հանրային կապերի բաժնից։ Մրցույթի նպատակն է նպաստել…

Հունաստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանի Կրետե կղզում այսօր առավոտյան տեղի է ունեցել 6,5 բալ ուժգնության երկրաշարժ։ Ցնցումները զգացվել են մինչև Աթենք։ Աղբյուրները երկրաշարժը նկարագրում են «խոր» և «ուժեղ, որը «զգացվել է երկրի շատ մասերում»: Ըստ տեղեկությունների, բուհերն ու դպրոցները տարհանվել են, զոհերի…

Վլադիմիր Պուտինը չեղարկել է Ելցինի ներդրած մայրական նպաստը

Վլադիմիր Պուտինը չեղարկել է Ելցինի ներդրած մայրական նպաստը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է իր նախորդի՝ Բորիս Ելցինի կողմից ներդրված՝ մինչև 3 տարեկան ամեն երեխայի համար տրամադրվող ամենամսյա 50 ռուբլի նպաստը: 1994 թվականից գործող օրենքը չեղարկվել է նոյեմբերի 25-ին: Նպաստների չեղարկման օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի մեկից, սակայն մինչ…

Հայտնի է դեկտեմբերին կայանալիք 12-րդ դասարանի ավարտական քննությունների ժամանակացույցը

Հայտնի է դեկտեմբերին կայանալիք 12-րդ դասարանի ավարտական քննությունների ժամանակացույցը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2019-2020 ուսումնական տարվա 2019թ-ի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման կարգը: Ըստ այդմ՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները դեկտեմբերին կանցկացվեն՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի. «Հայոց…

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը հրաժարվել է ընդունել նստացույց անող ուսանողներին

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը հրաժարվել է ընդունել նստացույց անող ուսանողներին

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չի հանդիպի իր աշխատասենյակի մոտ նստացույց անող ուսանողների հետ: ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը, ով միացել է ուսանողներին և գործադուլ է անում, լրագրողներին հայտնել է, որ ռեկտորի պաշտոնակատարն ասել է, որ այսօր ժամանակ չունի, կարող են իրենց…

Գրողների միությունում տեղի է ունեցել Արսեն Համբարյանի 50 ամյակին նվիրված հոբելյանական գրական երաժշտական ցերեկույթ

Գրողների միությունում տեղի է ունեցել Արսեն Համբարյանի 50 ամյակին նվիրված հոբելյանական գրական երաժշտական ցերեկույթ

Հայ գրող, երգիչ-երգահան, ճարտարագետ Արսեն Համբարյանը նշել է 50 ամյակը։ Այդ առիթով երեկ՝ նոյեմբերի 26-ին Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել Արսեն Համբարյանի 50 ամյակին նվիրված հոբելյանական գրական երաժշտական ցերեկույթ: Հավաքվել էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ և գրողներ։…

Արձանագրված տուֆ քարի ապօրինի արդյունահանման փաստով հարուցվել է քրեական գործ

Արձանագրված տուֆ քարի ապօրինի արդյունահանման փաստով հարուցվել է քրեական գործ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության վարչությունում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված գրության և տեղեկատվության հիման վրա ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական տարածքում շահագործվող հանքավայրից արդյունահանման օրինականությունը: Այդ նպատակով…

Ալավերդիում սուբվենցիոն ծրագրով համայնքային ճանապարհների փոսանորոգումները անորակ են կատարվել

Ալավերդիում սուբվենցիոն ծրագրով համայնքային ճանապարհների փոսանորոգումները անորակ են կատարվել

Ալավերդիում Կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվող համայնքային ճանապարհների փոսանորոգումների ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 19 մլն 650 հազար դրամ: Փոսանորոգումները սկսվել են նոյեմբերի առաջին օրերին՝ Վանաձորում գրանցված «ՍՏԱԳ» ՍՊԸ-ի կողմից: Սուբվենցիոն ծրագրով անորակ փոսանորոգումներ…

ԱՄՆ Կոլումբիայի շրջանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոլումբիայի շրջանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոլումբիայի շրջանը միացավ ԱՄՆ 49 նահանգներին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բանաձևի տեքստում նաև կոչ է արվում Վաշինգտոնի դպրոցական ծրագրում ներառել Հայոց ցեղասպանության մասին նյութերը։ Ինչպես հայտնում են Ամերիկայի հայ դատի հանձնախմբից, բանաձևն ընդունվել է 2019…

ԵՊՀ ուսանողները նստացույց են անում ռեկտորի պաշտոնակատարի աշխատասենյակի մոտ

ԵՊՀ ուսանողները նստացույց են անում ռեկտորի պաշտոնակատարի աշխատասենյակի մոտ

ԵՊՀ ուսանողները լուռ նստացույց են անում ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի մոտ: Լրագրողների հետ զրույցում ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը, ով միացել է ուսանողներին, ասել է, որ ակնկալում են հանդիպում ռեկտորի պաշտոնակատարի հետ և պարզաբանում, թե ինչո՞ւ «Հայոց…

Դադարեցվել են Երևան-Ստամբուլ չվերթները

Դադարեցվել են Երևան-Ստամբուլ չվերթները

Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները բոլոր ուղղություններով: «Ատլաս Գլոբալը» ուղեղ չվերթներ էր իրականացնում նաև Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ։ Այս մասին գրում է «Region Monitor»-ը։ Ավիաընկերության…

2020թ-ից Ռուսաստանում մարդատար ավտոմեքենաները կթանկանան միջինում 110.7%-ով

2020թ-ից Ռուսաստանում մարդատար ավտոմեքենաները կթանկանան միջինում 110.7%-ով

Ռուսաստանում հաջորդ տարի հունվարի 1-ից կտրուկ կավելանա մեքենաների վերամշակման համար նախատեսված վճարը։ Այս որոշումն արդեն հաստատվել է կառավարաության կողմից, իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ստորոգրել է նոր դրույքաչափը։ Ավտոմեքենաների գները կավելանան նախատեսվածից ավելի շատ։ Սպառողները կկրեն վճարման լրացուցիչ…

Վանում 15 օրով երկարաձգվել է հավաքներ ու երթեր կազմակերպելու արգելքը

Վանում 15 օրով երկարաձգվել է հավաքներ ու երթեր կազմակերպելու արգելքը

Վանի նահանգապետարանը, անվտանգության նկատառումներից ելնելով, 15 օրով երկարաձգել է քաղաքում հանրային միջոցառումների, երթերի ու հավաքների կազմակերպման արգելքը։ Այս մասին գրում է «էրմենիհաբեր»-ը։ Վանում այս արգելքն առաջին անգամ կիրառվել էր 2016թ․ նոյեմբերի 21-ին, հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման…

Հայաստանը Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից․ Նիկոլ Փաշինյան

«Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից, բացառությամբ բալթյան երկրների և Վրաստանի», - այս մասին իր ֆեյսբուքյան էջում է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով․ «Հայաստանը…

«Ակունք» ազգագրական համույթը նշում է ստեղծման 45 ամյակը

«Ակունք» ազգագրական համույթը նշում է ստեղծման 45 ամյակը

«Ակունք» ազգագրական համույթը նշում է իր գործունեության 45 ամյակը։ Դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «ԱԿՈՒՆՔ 45 ամյակ» հոբելյանական համերգը, որն իրականացնում է Արսեն Գրիգորյանը, ում ևս բախտ է վիճակվել լինել ակունքցի։ Նշենք, որ «Ակունք» ազգագրական…

Հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի վերանորոգման և կարգավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով, նոյեմբերի 27-ին` ժամը 10։00-12։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող…

Այսօր կեսօրին ՀՀ որոշ շրջաններում սպասվում են տեղումներ

Այսօր կեսօրին ՀՀ որոշ շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-ի գիշերը, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկն առանձին վայրերում, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերն ամենուրեք…

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16։00 - Տիգրան Մեծի պող. 23-31 շենքերը, Արհեստավորների փ.…