Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ մերժել է Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորություննները կասեցրած պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու վերաբերյալ։

«Խորհրդակցական սենյակում քննարկելով միջնորդությունը՝ դատարանը որոշեց մերժել ամբաստանյալ Սանասարյանի պաշտպան Պետրոսյանի՝ քրեական գործը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդությունը»,- նշել է դատավոր Դավիթ Բալայանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա հավելել է, որ դատարանը նման հետևության չի հանգել, որ կա հակասություն փաստաբանի կողմից ներկայացված փաստարկների և Սահմանադրության միջև։