Ալավերդիում նոր պղնձաձուլարան կառուցելու համար կառավարությունը բանակցում է տարբեր պոտենցիալ ներդրողների հետ: Այս մասին հայտնել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ հավելելով, որ առկա ձուլարանն արդյունավետ չէ և չի համապատասխանում բնապահպանական չափանիշներին: Այս մասին գրում է ՊանԱրմենիան-ը։

«Նոր ձուլարանում նախատեսվում է օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, որոնք գրեթե ամբողջությամբ չեզոքացնում են արտանետումները»,- ասված է պատասխանում:

Պղնձաձուլարանը պետությանը նվիրելու մասին հարցին ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից ասել են, որ դա ապագայի տարբերակներից մեկն է՝ հավելելով, որ այդ հարցում պետության քաղաքականության հիմնական նպատակն է աշխատատեղերով ապահովել տեղի բնակչությանը և պահպանել բնապահպանական ամենաբարձր չափանիշները: