Նախկին գլխավոր դատախազ,ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Այս մասին հայտնել են ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ տեղեկացնելով, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Այս մասին գրում է ՊանԱրմենիան-ը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Կոստանյանը Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր առաջարկել վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար: ՀՔԾ-ն չի տեղեկացրել, թե Կոստանյանը ՀՀ Քրեական օրենսգքրի որ հոդվածներով է ներգրավվել որպես մեղադրյալ: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նեյեմբերի 27-ին հայտնել էր, որ Կոստանյանի մեղադրանքն առնչվում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի նկարագրության հետ: