ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է համացանցում նամակագրությամբ չպատմել բանակի մասին։ Ներկայացնում ենք ԱԱԾ հայտարարությունն ամբողջությամբ՝

«Մի՛ գրիր բանակիդ մասին՝ նամակագրվողը կարող է լինել որպես հայ ներկայացող ԱԴՐԲԵՋԱՆՑԻ․

Հայ օգտատերերին համացանցում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից զերծ պահելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում և «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակում ենք սոցիալական կոչ պարունակող հետևյալ լուսանկարը»: