
Արխիվ - 03 Դեկտեմբեր 2019


Դպրոցներում մեկնարկել են «Անչափահասը և բռնությունը» խորագրով կանխարգելիչ միջոցառումները
Դեկտեմբերի 3-ին ոստիկանության ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Նելլի Դուրյանը Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում էր՝ «Անչափահասը և բռնությունը» խորագրով մեկամսյա կանխարգելիչ միջոցառումների մեկնարկը տալու։ Նելլի Դուրյանը նախ ներկայացրեց…

ԿԳՄՍ նախարարության մոտից բերման է ենթարկվել 22 ցուցարար
ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ բախում է տեղի ունեցել նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում պահանջող ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև։ Ինչպես հայտնել են ոստիկանությանից՝ 22 ցուցարար բերման է ենթարկվել, այժմ նրանք գտնվում են ոստիկանական բաժանմունքներում: Այս մասին գրում է ՊանԱրմենիան-ը։ Հիշեցնենք,…

Ոստիկանությունը ցրում է ԿԳՄՍ նախարարության մոտ բողոքող երիտասարդներին
ՀՅԴ երիտասարդները քիչ առաջ հեռացան նախարարության մուտքի մոտից, այնուհետև նստեցին ու փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը: «Մենք այստեղ էինք եկել հաստ թղթածրարով, որպեսզի Արայիկ Հարությունյանի հետ քննարկեինք օրենքի խնդրահարույց կետերը: Չեկավ, որոշեցինք համպատրաստից պերֆորմանս անենք: Այդ ընթացքում ոստիկանները…

Մարտի 1-ի գործով դատավարությունը կընդհատվի դատավորի արձակուրդ գնալու փաստով պայմանավորված
Մարտի 1-ի գործով դատավարությունը մեկ ամսով կընդհատվի: Այդ մասին դատավոր Աննա Դանիբեկյանն հայտարարել է դատական նիստում՝ հավելելով, որ դեկտեմբերի 10-30-ը գտնվելու է ամենամյա արձակուրդում։ Աննա Դանիբեկյանն ասել է, որ այս գործով հաջորդ դատական նիստը կնշանակվի 2020թ-ի հունվարի առաջին աշխատանքային օրերին,…

Տավուշի դատախազությունը ապօրինի անտառահատումներին նպաստող կոռուպցիոն չարաշահումների կանխմանն ուղղված միջնորդագիր է ներկայացրել
Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատար Էդուարդ Հարությունյանը մարզի տարածքում ապօրինի ծառահատումների մի քանի խնդիրների կապակցությամբ միջնորդագրով դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարին և «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին: Այս մասին հայտնում…

Էլմար Մամեդյարով. Ադրբեջանցիները պետք է վերադառնան սկզբից 5 շրջաններ, հետո՝ 2, հետո՝ ԼՂ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, ըստ որի առաջնային են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության հարցերը: Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը ևս կարևորում է անվտանգության…

ՀՅԴ երիտասարդները փորձել են մտնել ԿԳՄՍ նախարարության շենք
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները, որոնք հավաքվել էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ ու պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ճեղքել են ոստիկանական պատնեշն ու փորձել ներխուժել նախարարության շենք: Ոստիկանները թույլ չէին տվել, որպեսզի նրանք…

«Մի՛ գրիր բանակիդ մասին՝ նամակագրվողը կարող է լինել որպես հայ ներկայացող «ադրբեջանցի»․ ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է համացանցում նամակագրությամբ չպատմել բանակի մասին։ Ներկայացնում ենք ԱԱԾ հայտարարությունն ամբողջությամբ՝ «Մի՛ գրիր բանակիդ մասին՝ նամակագրվողը կարող է լինել որպես հայ ներկայացող ԱԴՐԲԵՋԱՆՑԻ․ Հայ օգտատերերին համացանցում անծանոթների հետ ռազմական բնույթի…

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը կկայանա դեկտեմբերի 18-ին
Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը կկայանա դեկտեմբերի 18-ին, էկոնոմիկայի նախարարության առաջին հարկի դահլիճում: Այս մասին հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ տրամադրելով նաև աճուրդի մասին այլ մանրամասներ: «Հիշեցնեմ, որ 19758 ք/մ մակերեսով շենք-շինությունները,…

ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում կանցկացնի Հադրութում
Դեկտեմբերի 4-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ։ Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ…

Արմեն Առստամյանը նշանակվել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ
Արմեն Առստամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ: Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: «Հիմք ընդունելով…

«Հովեր» պետական կամերային երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Բելգիայում
«Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգներով հանդես է եկել Գերմանիայի Մյունխեն և Բելգիայի Բրյուսել քաղաքներում: Համերգներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:…

«Մասունք» երգի-պարի խումբը կմասնակցի Նյու Դելի քաղաքում անցկացվող փառատոնին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 2-4-ը «Մասունք» երգի-պարի խումբը կմասնակցի Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կայանալիք երգի և պարի 6-րդ միջազգային փառատոնին, ինչպես նաև մենահամերգով հանդես կգա Հնդկաստանի Մումբայ և Ջայպուր քաղաքներում։ Փառատոնի մասնակից 11 պետություններն են՝ Հայաստան,…

Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի ամանորյա տոնական ծրագիր
Հայաստանի պետական ջազ նվագախումբն Ամանորին ընդառաջ հանդես կգա ինքնատիպ ու ավանդական դարձած ձեռնարկով: Սուրբծննդյան նախաշեմին՝ դեկտեմբերի 22-ին ժամը` 19:00-ին, նվագախումբն Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի տոնական ամանորյա ծրագիր: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝…

Հաշմանդամությունը չպետք է լինի մարդու զարգացման և առաջընթացի արգելք․ ՄԻՊ
Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Հաշմանդամությունն անհատի զարգացման և առաջընթացի արգելք չպետք է լինի: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, հասանելի միջավայրի ապահովումը և հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հարգանքը…

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառը փակ են բեռնատարների համար
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Ալագյազ-Արթիկ, Ծիլքար-Գեղարոտ, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները, Շիրակի մարզի…

Այսօր սպասվում է ջերմաստիճանի նվազում
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-ի գիշերը, 5-ին շրջանների մեծ մասում, 6-7-ը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի…

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17։00 - Թումանյան փ. 25, 27 ,27ա, 29 շենքերը, Մաշտոցի պող.…
Ամենա

Խաչատուր Սուքիասյանը մեղադրել է Սերժ Սարգսյանին իրենից գործարան խլելու մեջ

Աբովյանում ադամանդի վերամշակման գործարան է բացվել

Այսօր սպասվում է ջերմաստիճանի նվազում

ԿԳՄՍ նախարարության մոտից բերման է ենթարկվել 22 ցուցարար

Համաձայն շրջանառվող լուրերի՝ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը պահանջում է առոչինչ ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին նախագահի հրամանագիրը

2020-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300․000 դրամ

Ձերբակալվել է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը
