Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, ըստ որի առաջնային են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության հարցերը:

Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը ևս կարևորում է անվտանգության հարցերը՝ նշելով, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնում է Turan.az-ը:

Նա ասել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների:

«Խոսքը բռնի տեղահանվածների անվտանգության մասին է, որպեսզի նրանք վերադառնան հանգիստ մթնոլորտում, ոչ թե ինքնաձիգերի փողերի տակ: Ադրբեջանական բնակչությունը պետք է վերադառնա 5 շրջաններ, հետո՝ 2, հետո Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Ուստի, մենք խնդրել ենք համանախագահներին զեկույց պատրաստել և շարադրել անվտանգության այդ հարցերի իրենց տեսլականը», - ասել է Մամեդյարովը: