ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ բախում է տեղի ունեցել նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում պահանջող ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև։

Ինչպես հայտնել են ոստիկանությանից՝ 22 ցուցարար բերման է ենթարկվել, այժմ նրանք գտնվում են ոստիկանական բաժանմունքներում:

Այս մասին գրում է ՊանԱրմենիան-ը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա էին իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ պահանջելով Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում։ Սակայն ոստիկանությունը քաշքշուկի արդյունքում հեռացրել է նրանց նախարարության մուտքի մոտից, այնուհետև նստել ու փակել էին Վազգեն Սարգսյան փողոցը: