Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը կկայանա դեկտեմբերի 18-ին, էկոնոմիկայի նախարարության առաջին հարկի դահլիճում: Այս մասին հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ տրամադրելով նաև աճուրդի մասին այլ մանրամասներ:

«Հիշեցնեմ, որ 19758 ք/մ մակերեսով շենք-շինությունները, 1.38 հա հողամասը, ինչպես նաև 3257 միավոր շարժական գույքի մեկնարկային գինը սահմանված է 7.5 մլրդ ՀՀ դրամ», - գրել է Բաբայանը։